ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն լարվածության թուլացման և ուղիղ երկխոսության կոչ է արել Հնդկաստանի արտգործնախարարի և Պակիստանի վարչապետի հետ հինգշաբթի ունեցած առանձին հեռախոսազրույցների ժամանակ։ Նա ցավակցություն է հայտնել երկու հարևան երկրների միջև շարունակվող հակամարտության ընթացքում քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ և Պակիստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել ահաբեկչական խմբավորումներին աջակցությունը դադարեցնելու ուղղությամբ։               
 

Բաքուն լայնամասշտաբ հարձակումով փորձում է չեղարկել 1994-95թթ զինադադարի համաձայնագիրը

Բաքուն լայնամասշտաբ հարձակումով փորձում է չեղարկել 1994-95թթ զինադադարի համաձայնագիրը
03.05.2016 | 12:56

Լայնամասշտաբ ռազմական գործողություն ձեռնարկելուն զուգահեռ Ադրբեջանը նաեւ մեկ այլ նպատակ է հետապնդում. փորձ է կատարվում չեղարկել 1994-1995 թթ. զինադադարի համաձայնագրերը՝Հելսինկիի համալսարանում իր ելույթում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Հայաստանի ստորագրած զինադադարի եռակողմ համաձայնագրերն անժամկետ են: Ավելին, 1994թ զինադադարի վերահաստատման համաձայնագրով կողմերը պարտավորվել են «պահպանել զինադադարի ռեժիմը մինչեւ քաղաքական մեծ պայմանագրի կնքումը»: ԵԱՀԿ համապատասխան որոշումներով ու հայտարարութուններով բազմիցս աջակցություն է հայտնվել այդ համաձայնագրերին։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն իսկ հայտնել են իրենց դիրքորոշումը Ադրբեջանին՝ կրկին եւ կրկին ընդգծելով, որ 1994 եւ 1995թթ. համաձայնագրերը, որոնք, ինչպես եւ նախկինում, շարունակում են անժամկետ մնալ, հանդիսանում են հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման հիմքը: Համանախագահները կոչ են արել խստորեն հարգել վերոնշյալ համաձայնագրերը եւ թույլ չտալ դրանց ոտնահարումը: Ադրբեջանի արկածախնդրությունը մեծ վնաս է հասցրել բանակցություններին եւ լրջորեն խաթարել է խաղաղ գործընթացը: Այսօր մենք համանախագահների հետ միասին ջանքեր ենք գործադրում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքները հաղթահարելու ուղղությամբ: Առանց հրադադարի ռեժիմի իրական ամրապնդման բանակցային գործընթացը կհանդիսանա սոսկ ադրբեջանական շանտաժի գործիք: Այդ համատեքստում միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ նախագահությունը ընդգծել են հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը: Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը մշտապես ողջունել են այդ առաջարկները»,-հայտարարել է Նալբանդյանը: Նա նշել է, որ Ադրբեջանը ոչ միայն մերժեց դրա իրականացումը, այլեւ հրադադարի ամրապնդման միջոցառումները հրապարակայնորեն ամենաբարձր մակարդակով որակեց «տարօրինակ եւ զավեշտալի առաջարկություն»: «Փաստորեն 21-րդ դարում կան առաջնորդներ, որոնց համար մարդկային զոհերը կանխող նախաձեռնությունները կարող են թվալ տարօրինակ եւ զավեշտալի: Սա մարդկային կյանքի հանդեպ, այդ թվում սեփական քաղաքացիների կյանքի հանդեպ պաշտոնական Ադրբեջանի ղեկավարության իրական վերաբերմունքի վկայությունն է: Մյուս առաջարկությունը, որի իրականացումը շարունակ խոչընդոտվում է Ադրբեջանի կողմից, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի եւ թիմի կարողությունների ընդլայնումն է: Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը աջակցում են առաջարկությանը, սակայն Բաքուն ոչ միայն չի ցանկանում լսել, այլեւ անում է ամեն ինչ նվազեցնելու դերակատարությունը` մտադրություն ունենալով արգելափակելու նրանց գործունեությունը, ինչպես եղավ Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի պարագայում: Ավելին, Ադրբեջանը սկսել է խոչընդոտել ԵԱՀԿ դիտորդների կողմից շփման գծում դիտորդական առաքելությունների իրականացումը: ԼՂ հակամարտության էությունը, եղել է եւ մնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ազատ եւ անվտանգ կերպով իր ապագան տնօրինելու իրավունքը»,-ընդգծել է նախարարը:

Դիտվել է՝ 2196

Մեկնաբանություններ